«Իսլամական պետությունը» նավթի վաճառքից օրական 3 մլն դոլար է ստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների օրական եկամուտը Իրաքի և Սիրիայի գրավված տարածքներից ստացված նաֆթի՝ սև շուկաներում վաճառքից կազմում է 3 մլն դոլար: Այս մասին տեղեկացնում է «Ալ Արաբիա» հեռուստատեսությունը՝ հղում անելով ամերիկացի փորձագետներին:

Գրավված տարածքների ռեսուրսների վաճառքից ստացված եկամուտները օգտագործվում են ինքնահռչակ խալիֆաթի ֆինանսավորման համար: Հունիսին «Իսլամական պետության» կողմնակիցներն Իրաքի հյուսիսում գրավել էին չորս ոչ մեծ նավթահորեր, բացի այդ նրանք վերահսկում են նավթով հարուստ սիրիական տարածաշրջանը:

Փորձագետների կարծիքով, գրոհայինները սև շուկայում վաճառում են հում նավթը համաշխարհայինից կրկնակի անգամ ցածր գնով՝ 25-60 դոլար մեկ բարելի դիմաց այն դեպքում, երբ շուկայական միջին գինը կազմում է 100 դոլար մեկ բարելի դիմաց:




Լրահոս