Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում ԱԺ պատգամավոր, թիվ 36 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Մուշեղ Պետոյանն այցելեց Շիրակի մարզի Սառնաղբյուր, Պեմզաշեն և Լեռնակերտ համայնքներ: ԱԺ պատգամավորը համայնքների բնակիչների հետ քննարկեց գյուղական համայնքների առաջ ծառացած հիմնական խնդիրները և դրանք լուծելու հնարավոր տարբերակները: Հանդիպման ընթացքում ներկայացվեց նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագիրը: Ի զորակցություն Մուշեղ Պետոյանի` քարոզարշավին միացել էր նաև Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԲՀԿ փոխնախագահ Սամվել Բալասանյանը:
ԲՀԿ ական պատգամավորն այցելել է մի շարք համայնքներ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ