Հայաստանը ողջունում է ԼՂՀ անկախության ճանաչումը Կալիֆորնիայի Սենատի կողմից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը Կալիֆորնիայի Սենատի կողմից Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ.

«Ողջունում ենք ԱՄՆ Կալիֆորնիայի Սենատի որոշումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման վերաբերյալ:

Որքան Ադրբեջանը կշարունակի խոչընդոտել ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված Հայաստանի և եռանախագահների ջանքերը, այնքան նորանոր համանման որոշումներ ու բանաձևեր կարելի է ակնկալել, որոնք ճանապարհ կհարթեն դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչում»,-նշվում է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Կալիֆորնիայի սենատը բանաձև էր ընդունել, որով ճանաչել էր ԼՂՀ անկախությունը:




Լրահոս