Ռուս հաքերների հետևում կանգնած է Կրեմլը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն պարզում է՝ մասնակից են արդյոք ռուսաստանցի հաքերները JP Morgan Chase բանկի տվյալների գողությանը. տեղեկացնում է Bloomberg գործակալությունը:

Կիբերհանցագործների հարձակունը տեղի է ունեցել օգոստոսի կեսերին: Նրանց հաջողվել է հափշտակել մեծ քանակությամբ գաղտնի տեղեկատվություն:

Հանցագործների դրդապատճառներն ու նրանց անձերը հայտնի չեն:

Հաքերներն այնքան հմուտ են գործել, որ կասկած կա, թե նրանց հետևում կանգնած է որևէ արտասահմանյան պետություն, մասնավորապես՝ Ռուսաստանը: Այժմ ստուգվում է այն վարկածը, ըստ որի՝ տվյալների գողությունը Ռուսաստանի պատասխանն էր իր հանդեպ պատժամիջոցներ սահմանելուն:




Լրահոս