
Ֆրանսիական Journal du Dimanche պարբերականի կողմից անցկացված սոցիոլոգիալական հարցումների արդյունքում պարզվել է, որ Նիկոլա Սարկոզին երկրի պատմության մեջ ամենացածր վարկանիշ ունեցող նախագահն է, -գրում է The Telegraph-ը: Հարցման մասնակից ֆրանսիացիների 67%-ը չի համակրում Սարկոզիին:Նախագահական մրցարշավում Սարկոզիի գլխավոր հակառակորդն է համարվում սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը, ով ըստ վերլուծաբանների,կհաղթի ընտրությունների վճռորոշ երկրորդ փուլում: Իսկ երրորդ տեղի համար կպայքարեն երիտասարդության շրջանում մեծ հեղինակություն վայելող Ազգային ճակատի ներկայացուցիչ Մարին Լը Պենը եւ Ձախ ճակատի ներկայացուցիչ Ժան Լյուկ Մելենշոնը, որի վարկանիշը վերջերս եւս զգալի աճել է: