73-ամյա բրիտանուհի Ջեյն Փեշը` Դերբի քաղաքից, մեծ հեղինակություն է վայելում ծանոթությունների կայքերում: Զառամյալ տարիքում կինը կարողանում է իր տարիքից 15-20 տարի երիտասարդ երևալ: Նա հետևում է իր կազմվածքին և 16 հազար դոլար է ծախսել պլաստիկ վիրահատությունների վրա. տեղեկացնում է Mirror-ը:
Տիկին Փեշը 3 երեխա ունի, իսկ նրա ամուսինը՝ Ուոլթերը, մահացել է 3 տարի առաջ: Ամուսնու մահվանից հետո ուշքի գալով՝ բրիտանուհին որոշել է վերջապես իր համար ապրել: Այն ժամանակ, երբ նրա հասակակիցները տանը նստած հեռուստացույց են դիտում կամ, լավագույն դեպքում, խանութ գնում, Ջեյն Փեշը պատրաստ է Եվրոպայի կեսը կտրել՝ լավ պլաստիկ վիրաբույժի ծառայություններից օգտվելու համար:
Յուրաքանչյուր երկու ամիսը մեկ բրիտանուհին 500 դոլար է ծախսում բոտաքսի վրա. վերջերս ձգել է պարանոցը, ինչն արժեցել է 6400 դոլար: Կինը չի ափսոսում ծախսած գումարները և հայտարարում է, որ իրավունք ունի ողջ կյանքում վաստակած միջոցները տնօրինել սեփական հայեցողությամբ: