
Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ Նազիր Ահմեդը 16 մլն դոլար է խոստացել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի եւ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերին բռնելու համար: “Եթե ԱՄՆ-ը կարող է 10 մլն դոլար խոստանալ` Հաֆեզ Սաիդին բռնելու համար, ապա ես էլ ունեմ իրավունք` 10 մլն ֆունտ խոստանալու` Օբամային և նրա նախորդին բռնելու դիմաց”,- հայտարարել է նա: Բրիտանացի գործիչը հայտարարել է, որ պատրաստ է տալ այդ պարգեւավճարը, անգամ եթե ստիպված լինի ներդնել իր ողջ ունեցվածքը: