«Մերկ խոհարարը» վաճառում է իր լեգենդար տունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տունը, որտեղ նկարահանվել են հայտնի բրիտանացի խոհարար Ջեյմի Օլիվերի շոուի առաջին սերիաները, հանվել է վաճառքի: Այն կարելի է գնել 3,1 մլն ֆունտ ստերլինգով (5,1 մլն դոլարով). հայտնում է РБК-ն:

Չորսհարկանի շինությունը վերանորոգվել է 2001-ին, և այնտեղ արդեն չկա գյուղական ոճով այն հասարակ խոհանոցը, որի վրա իր ուտեստներն է պատրաստել խոհարարության ապագա աստղը: Սակայն պահպանվել է այն պարուրաձև սանդուղքը, որի վրայով սահում էր Օլիվերը՝ խոհարարական խարհուրդներ տալով:

Ջեյմի Օլիվերը հայտնի է դարձել անցած դարի վերջերին իր Naked Chef («Մերկ խոհարար») շոուի շնորհիվ: Այժմ նա հայտնի է ողջ աշխարհում որպես խոհարար և որպես արագ ու համեղ ուտելիքի պատրաստման մասին բազմաթիվ գրքերի հեղինակ:




Լրահոս