Ոստիկանությունն ընթացք է տվել Բաբկեն Գարոյանին ծեծի ենթարկելու մասին հաղորդմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ոստիկանությունն ընթացք է տվել երեկ թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու ինքնաառաջադրված, “Հայ ազգային կոնգրես” ընդդիմադիր դաշինքի կողմից հովանավորվող Գայանե Առուստամյանին և ՀԱԿ համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու Բաբկեն Գարոյանին ծեծի ենթարկելու և նրանց վնասվածքներ պատճառելու մասին հայտարարությանը: ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ այժմ կատարվում է հետաքննություն: Հիշեցնենք, որ երեկ Սվաճյան փողոցի թիվ 46 շենքի առաջին հարկի շքամուտքի մոտ, ժամը 18.40-ի սահմաններում, քարոզչական նյութեր բաժանող ՀԱԿ թեկնածուների և ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանի վրա հարձակվել էր պնդակազմ երիտասարդների մի խումբ: Արդյունքում՝ Բաբկեն Գարոյանը քթի վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց:
ՀԱԿ-ը, կեսգիշերին տարածած իր հայտարարությամբ, միջադեպի պատասխանատու էր համարել Մալաթիա -Սեբաստիա համայնքի թիվ 7 ընտրատարածքում առաջադրված ԱԺ պատգամավորության թեկնածու Սամվել Ալեքսանյանին՝ նշելով, որ սադրիչ խումբը գործել է վերջինիս հրահանգով:
Պատգամավորության թեկնածուներ՝ Գայանե Առուստամյանին և Բաբկեն Գարոյանին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
 




Լրահոս