![](https://armlur.am/wp-content/uploads/2014/08/10637811_766979350041446_200971607_n.jpg)
Սա այն դեպքն է, երբ մարդու մոտ հանդուրժողականությունը տեղի է տալիս:
Armlur.am-ի հարցումներում շատ քչերը զիջեցին` նախապատվությունը տալով հակառակ սեռին. կանայք գտնում էին, որ իրենք էին ամենախելացին, տղամարդկանցից շատերն էլ նույնիսկ հարցն էին ավելորդ համարում:
Մի մասն էլ գնահատում էր երկու սեռերի բոլոր առավելությունները, իսկ համատեղ կյանքում` միասնականությունը, ընդհանուր որոշումներ կայացնելու ունակությունը, ինչու չէ, նաև յուրաքանչյուր սեռին բնորոշ առանձին առավելությունները:
Իսկ վերջնահաշվում կարևորը ոչ այնքան կողմերի առավելություններն ու թերություններն ընդգծելն է, այլ եղած առավելությունների ճիշտ և նպատակային օգտագործումը:
Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան