Մարդ-ընձուխտը պատրաստվում է վիրահատության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանի 15-ամյա բնակիչ Ֆու Վենգույն ի ծնե տառապում է սկոլիոզի ծանր տեսակով: Տղան սովորականից երեք ող ավել ունի: Հազվադեպ անոմալիան խանգարում է նրան քայլել և սուր ցավ է պատճառում: Բարեբախտաբար, նրա տառապանքները շուտով կավարտվեն, տեղեկացնում է Mirror-ը:

Տղայի հայրը պատմել է, որ փողոցում իր որդու հայտնվելն ամեն անգամ իրարանցում է առաջացնում:

Դպրոցում տղային մշտապես ծաղրել են դասարանցիները: Բժիշկների կարծիքով՝ նրա մոտ բնածին սկոլիոզի անսովոր տեսակն է, որը կապված չէ նրա պարանոցի ծռվելու, սխալ կեցվածքի կամ սննդակարգի հետ:

«Նորմալ մարդու պարանոցում 7 ող կա, իսկ իմ տղան ունի 10 ող: Դրանք սեղմում են նրա պարանոցային նյարդերը, ինչի արդյունքում նա դժվարությամբ է քայլում: Նա արդեն երկար տարիներ սուր ցավ է զգում: Մենք հույս ունենք, որ վիրահատության միջոցով ավելորդ ողերը կհաջողվի հեռացնել», – ասել է մարդ-ընձուխտի հայրը:




Լրահոս