Հայտնի հոլիվուդյան դերասաններ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը վերջապես օրինական ամուսնություն են կնքել: Նրանք ամուսնացել են Ֆրանսիայում օգոստոսի 24-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ: Լուրը հայտնել է աստեղային զույգի պաշտոնական ներկայացուցիչը, որի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը:
Դերասանները, որոնք 6 երեխա են դաստիարակում, միասին են 2005-ից: 2012-ին նրանք հայտարարել էին նշանվելու մասին, ինչից հետո պարբերաբար հայտնվում և հերքվում էր նրանց պսակադրության մասին տեղեկատվությունը:
Ջոլիի և Փիթի հարսանիքը տեղի է ունեցել նրանց Միրավալ կալվածքում, որը զույգը ձեռք էր բերել 2008թ.: Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել դերասանների երեխաները: Նրանց ավագ որդիներ Մեդդոքսը, Փաքսը ուղեկցել են Ջոլիին դեպի խորան, դուստրերը՝ Զախարան և Վիվյենը նրա առջև վարդի թերթիկներ են շաղ տվել, իսկ դուստրը՝ Շայլոն, և որդին՝ Նոքսը, ծնողներին հարսանեկան մատանիներն են տվել:
Հարսանիքից հետո ամուսինները կարճատև հանգիստ են վայելել Հիցցայում, այնուհետև՝ մեկնել Մալթա, ուր պետք է նկարահանվի նրանց By The Sea համատեղ ֆիլմը: