Համացանցում գնալով ավելի հայտնի է դառնում շոտլանդական կախականջ կատուն՝ Փոքրիկ Փի (Little P) անունով: Անհայտ պատճառներով՝ կենդանին մշտապես շատ տխուր մռութ ունի: «Ինստագրամ»-ի և «Ֆեյսբուք»-ի օգտատերերը ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ, թե ինչու է այդքան հաճելի արարածն այդչափ տխուր. տեղեկացնում է Mirror-ը:
«Ինստագրամի» հեղինակները հրապարակել են իրենց սիրելի ինը ամսական կատվի՝ ավելի քան 250 լուսանկար, որոնցից ոչ մեկում նա ուրախ տեսք չունի, իսկ որոշներում անգամ լաց է լինում:
Որոշ օգտատերեր ենթադրում են, որ փոքրիկ Փին ինչ-որ հիվանդությամբ է տառապում: