Վան Գալը հրաժարվել է 5 ֆուտբոլիստի ծառայությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեստեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը երրորդ դիվիզիոնում հանդես եկող «Միլտոն Կինս Դոնզ» ակումբից սենսացիոն 0:4 հաշվով պարտություն կրելուց հետո հրաժարվել է  5 ֆուտբոլիստի ծառայություններից:

Մինչ ամառային տրանսֆերային պատուհանի ավարտն ակումբը կարող են լքել կիսապաշտպաններ Անդերսոնը, Թոմ Կլեվեռլին և Սինձի Կագավան, ինչպես նաև` հարձակվողներ Դեննի Ուելբեկն ու Խավյեր Էրնանդեսը:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության երկու խաղերում «Մանչեստեր Յունայթեդ»-ը կարողացել է վաստակել ընդամենը 1 միավոր:




Լրահոս