Դոլարի ու եվրոյի փոխարժեքները կրկին աճում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ օգոստոսի 28-ին կազմել է 411.00 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.80 դրամով. հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 541.86 դրամ (աճել է 1.13 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 681.40 դրամ (աճել է 1.70 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 11.23 դրամ (նվազել է 0.14 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 255.29 դրամ, ոսկին՝ 16,950.2 դրամ, պլատինը՝ 18,763.82 դրամ:

Օգոստոսի 28-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 7,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 411.68 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 411.75 դրամ:




Լրահոս