Շարքային մարդիկ քաղաքականությունն ու մարդկային հարաբերությունները նույնացնում են: Սա, իհարկե, մոտեցման պարզունակ տարբերակ է, քանի որ մարդկային զգացողությունները երբևէ չպետք է շփոթել քաղաքական շահերի հետ:
Armlur.am-ի հարցումներում երևանցիները դժվարացան երկրներ թվարկել, որոնք մեր դաշնակիցներն են. մեկ-երկու անուն, և, այսպես կոչված ցանկը, սպառվում էր:
Այսուհանդերձ, մեր հայրենակիցները որպես շատ, թե քիչ հավանական դաշնակից, համարում էին Ռուսաստանին, ինչու չէ` նաև Իրանին:
Բարեբախտաբար, Թուրքիայի կամ Ադրբեջանի անունները հնչեցնող երևանցիներ չգտնվեցին:
Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան