Ադրբեջանը պատժել է իր չինովնիկին «հայ դիվերսանտի» պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղազախի շրջանի Կեմեռլի գյուղի գործադիր իշխանության ներկայացուցիչ Ադիգեզալ Դուրսունովը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: Նա առաջինն էր հայտնել «հայ դիվերսանտի» գերեվարման մասին. հայտնում է Haqqin.az-ը` հղում անելով «Ենի Մուսավատ» թերթին:

Ըստ թերթի` աշխատանքից ազատել են նաև Ադըգյոզալ Դուրսունովի եղբորը, ում անունը, սակայն, չի նշվում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին նա «Ենի Մուսավաթ»-ին հայտնել էր, թե իր տան բակում Հայաստանի քաղաքացի է «հայտնվել», որին գյուղացիները բռնել և հանձնել են զինվորականներին: Նա անգամ ասել է, որ ինքը 20 րոպե իր առանձնասենյակում զրուցել է հայ գերու հետ, որից հետո ադրբեջանցի զինվորականները նրան տարել են անհայտ ուղղությամբ:

Գերեվարված հայի մասին տեղեկությունները հերքել էր նաև Հայաստանի Պաշտպանության նախարարությունը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղեկություններ էին տարածվել, թե հայ-ադրբեջանական սահմանում հայ «դիվերսանտ է գերեվարվել»:




Լրահոս