Պտտահողմերի հանդես ԱՄՆ -ում(տեսանյութեր)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՄՆ-ի կենտրոնական Օքլահոմա նահանգում կիրակի օրն առավոտյան սկսվել են պտտահողմեր, որոնց, նախնական տվյալների համաձայն, զոհ է գնացել 6 մարդ։ Փոթորիկն ամենաուժեղը հարվածել է նահանգի հյուսիսարեւմուտքում գտնվող Ուուդուորդ քաղաքին։ Մինչ այդ՝ շաբաթ օրը երեկոյան մի շարք նահանգներում գրանցվել է ավելի քան 6Օ պտտահողմ, որոնց արդյունքում արմատախիլ են եղել ծառեր, շուռ եկել՝ էլեկտրականության սյուներ, վնասվել` մեծաթիվ տներ։ Օդերեւութաբանները կանխատեսում են, որ բնական աղետի մյուս զոհերն են դառնալու Վիսկոնսին, Մինեսոտա, Այովա նահանգները: Քամու ուժգնացումներ են սպասվում Տեխաս եւ Իլինոյս նահանգներում:




Լրահոս