
Գիտնականներն օգտագործել են Անտարկտիդայի արբանյակային նկաները՝ հաշվելու կայսերական պինգվիններին: Հաշվարկների արդյունքում նրանց թիվը 2 անգամ ավելի է եղել, քան նախկինում ենթադրվում էր: Գիտնականները մանրակրկիտ ուսումնասիրել են նաև ձյան վրա հայտնված ստվերները: Կենսաբաններին հաջողվել է հայտնաբերել պինգվինների 46 գաղութ, որոնցում եղել է 595 հազար թռչուն: Այս թիվը 1,4-1,8 անգամ մեծ է նախատեսվածից: Գիտնականները դիտարկում են տիեզերքից մոլորակի անհասանելի վայրերը ուսումնասիրելու այլ հնարավորություններ: