Կոտրել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ապակիները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր առավոտյան մի խումբ անձինք հարձակում են գործել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակի վրա՝ կոտրելով ապակիները։ Այս պահին ոստիկանները գրասենյակում իրականացնում են տեղազննություն: Այս մասին armlur.am –ին հայտնեց Վանաձորի ՀՔԱ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:Հիշեցնենք, որ Գյումրիում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի տապալումից հետո “Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի” ղեկավարը որոշեց փառատոնն անցկացնել Վանաձորում՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակում, ինչի կապակցությամբ Վանաձորում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ և քաղաքական ուժերի տեղական կառույցներ իրենց բողոքի ձայնը բարձրացրին՝ նշելով, որ իրենք գյումրեցիներից պակաս պատվախնդիր չեն:Հարցին, թե, իր կարծիքով, ովքեր են ակցիայի կազմակերպիչները, Արթուր Սաքունցն ասաց, որ նրանց պետք փնտրել կոչը ստորագրածների հետևում:Հիշեցնենք, որ այսօր ,Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնիե ղեկավար Գեորգի Վանյանը տարածեց հայտարարություն, համաձայն որի փառատոնը հետաձգվեց նաև Վանաձորում: ,Հետաձգվում է. կեղծ հայրենասիրական կարգախոսների ներքո, ապրիլի 16-ին և 17-ին պլանավորված համազգային մոբիլիզացիան և վարժանքները կանխելու նպատակովե,-ասված է այսօր Գեորգի Վանյանի տարածած հայտարարության մեջ: Նշենք, որ նա իրավապահ մարմիններին և նաև իրավապաշտպան կազմակերպություններին մեղադրում է անգործության մատնվելու մեջ:Հարցին, թե ինչո՞ւ, հաշվի առնելով հասարակական ընդվզման ալիքը, Վանաձորի ՀՔԱ գրասենյակը, այնուամենայնիվ, որոշեց տրամադրել իր տարածքը կինոդիտման համար, Արթուր Սաքունցն ասաց, որ իրավապաշտպան կազմակերպությունը այս դեպքերից հետո դիմել էր տարածք տրամադրելու խնդրանքով: “Եթե դիմել է, ասում է՝ ինձ տարածք չեն տրամադրում, ես էլ պետք է տրամադրեմ”,- ասաց իրավապաշտպանը: Նա նշեց, որ իր՝ մարդու իրավունքների պաշտպանություն իրականացնող կազմակերպության ղեկավարի համար սկզբունքային է հարցը, թե որքանով Հայաստանում կպահպանվի կարծիքի ազատությունը:




Լրահոս