Կոչ` Սեյրան Օհանյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Բանակում անարդարություններին ՈՉ” նախաձեռնությունը բաց նամակ է հղել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և կոչ է անում ՊՆ–ին կից հանրային խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի նկատմամբ ծառայողական քննություն սկսել Լեռնային Ղարաբաղի զորամասերից մի քանիսում 2011թ. անորակ մսի օգտագործման դեպքը բացահայտելու փաստի առիթով։
Նամակում նշվում է, որ Գեղամ Հարությունյանը դեպքը բացահայտելուց հետո չի զեկուցել Սեյրան Օհանյանին։
“Պարոն նախարար: Մեր զինվորները պետք է սնվեն որակյալ մթերքից պատրաստված սննդով: Դրա համար գումարներ հատկացվում են: Զինվորներին անորակ մսից պատրաստված սնունդ տալը դավաճանություն է, դա ստուգումներով պարզելը և Ձեզ չզեկուցելը կրկնակի դավաճանություն:
Պարոն նախարար կոչ ենք անում Ձեզ այս ապօրինության վերաբերյալ անհապաղ ծառայողական քննություն սկսել: Դա շատ կարևոր է հետագայում այսպիսի անօրինականությունները կանխելու համար”,– ասվում է հայտարարությունում:
Նախաձեռնությունը Սեյրան Օհանյանին խնդրում է ծառայողական քննության միջոցով պարզել.
1, Ինչ միս է մթերվել 2011-ի հունիսին Ղարաբաղի հարավի զորամասեր՝ հատկապես Հադրութ: Արդյո՞ք դա եղել է տեղական թարմ միս, թե ոչ:
2. Ինչու են զորամասի ճաշարանում զինվորներին անորակ մսից պատրաստված կերակուր տվել:
3. Ինչու Գեղամ Հարությունյանը զորամասում զինվորների կողմից սնունդից հրաժարվելու փաստը արձանագրելը չի զեկուցել Սեյրան Օհանյանին կամ ԼՂՀ պաշտպանության բանակի Մովսես Հակոբյանին:
4. Ինչու պարզելուց հետո, երբ զինվորները հրաժարվել են անորակ մսից պատրաստված սնունդից Գեղամ Հարությունյանը չի քննել, թե ինչ մսից է պատրստված եղել սնունդը:
5. Ինչու հասարակական խորհրդի մշտական հանձնաժողովներից և ոչ մեկում այդ բացահայտված չարաշահման հարցը չի քննարկվել, ինչու Հասարակական խորհրդում կան հանձնաժողովներ, բայց այդ հանձնաժողովները չունեն նախագահներ և այդ դեպքում, ով է համակարգում այդ հանձնաժողովների աշխատանքը:




Լրահոս