“Սամվե՛լ Ալեքսանյան, պետք չէ կանանց ետևում թաքնվել”,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սամվել Ալեքսանյանին այս կերպ դիմեց թիվ 7 ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ թեկնածու, “Հայկական Ժամանակ” օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը` խոսելով Ռուբեն Հայրապետյանի այն առաջարկի մասին, ըստ որի` Ռուբեն Հայրապետյանը պատրաստակամություն էր հայտնել բանավիճել ՀԱԿ համամասնական ցուցակի առաջին տասնյակում ներգրավված անձանցից որևէ մեկի հետ, բացառությամբ երրորդ թեկնածուի, քանի որ նրա հետ ընկերներ են: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ապրիլի 12-ին ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը բանավեճի է հրավիրել ՀԱԿ առաջին տասնյակում ներգրավված անձանց: “Ինձ հրավիրել է հրապարակային բանավեճի, ասել է, որ տեղը, վայրը և ֆորմատը մենք որոշենք: Մենք որոշել ենք. այն պետք է վերաբերի ներքաղաքական հարցերին, անցկացվի “Արմնյուզ” հեռուստաընկերության եթերով, քանի որ հեռուստաընկերությունը պատրաստակամություն է հայտնել բանավեճ կազմակերպելու: Կոչ եմ արել կազմակերպել այսօր, ժամը 22.00-ին, Ռուբեն Հայրապետյան-Նիկոլ Փաշինյան ֆորմատով:Նրա առաջ քաշած պայմաններով եմ ասում. մենք որոշել ենք ֆորմատը, տեղը և ժամը: Եթե Ռուբեն Հայրապետյանը վախենում է գալ հեռուստաբանավեճի, թող տինդիրիտներ չանիե,- մեկնաբանեց Ն. Փաշինյանը` հստակեցնելով նաև, որ թյուրիմացություն է եղել, քանի որ ինքը Ռուբեն Հայրապետյանին բանավեճի չի հրավիրել: Նա ընդգծեց, որ բանավեճի է հրավիրել Սամվել Ալեքսանյանին: Նա առաջ է մղում կանանց, ես իմ նախընտրական թիմի լիդերն եմ և ասում եմ նրան՝ արի իրար հետ կռվի չդնենք մեր նախընտրական թիմերին: Պետք չէ կանանց ետևում թաքնվել, արի բանավիճենք. սա շաքար և օղի ներկրել չէ, սա սպառողներին խաբել չէ: Դուք ԱԺ պատգամավորի թեկնածու եք, ես՝ նույնպես”,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ն. Փաշինյան.Սամվե՛լ Ալեքսանյան, պետք չէ կանանց ետեվում թաքնվել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ