«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Օրերս Հայաստանի տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդի նախագահ Սեւակ Խաչատրյանին բուհի պրոռեկտոր նշանակելը շատ թանկ է նստել համալսարանի աշխատակիցների վրա:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ս. Խաչատրյանին նշանակելուց հետո համալսարանը որոշել է աշխատանքից ազատել 7 հավաքարարներին: Չի բացառվում, որ համալսարանում որոշել են Ս. Խաչատրյանին բարձր վարձատրել ու հանուն նրա «զոհաբերել են» 7 աշխատակցի:
Երեկ ողջ օրվա ընթացքում «Ժողովուրդ»-ը փորձում էր այս տեղեկությունը ճշտել թե՛ Սեւակ Խաչատրյանից, թե՛ բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանից, սակայն վերջիններս համառորեն չէին պատասխանում հեռախոսազանգերին:
Հիշեցնենք, որ Ս. Խաչատրյանը հանրությանը հայտնի դարձավ այն ժամանակ, երբ Տարոն Մարգարյանը թեկնածուական թեզ էր պաշտպանում ԵՏՊՀ-ում, Սեւակի գլխավորությամբ ՀՀԿ երիտթեւը հարձակվել էր լրագրողների վրա ու արգելել մտնել բուհ, որպեսզի Երեւանի քաղաքապետը չխայտառակվեր:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։