Իվան Վոլինկինը վերջերս հաճախ հանդիպումներ է ունենում ԱԺ ոչ իշխանական ուժերի հետ․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը վերջերս շատ հաճախ հանդիպումներ է ունենում Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերի հետ:

Դեսպանը Քառյակի ներկայացուցիչների հետ երբեմն առանձին-առանձին է հանդիպում, երբեմն էլ՝ ոչ իշխանական ուժերը միասին են այցելում դեսպանին: Ըստ մեր տեղեկությունների՝ դեսպանը երբեմն նաեւ ճաշկերույթների է մասնակցում նրանց հետ, քննարկում իրենց անելիքները: Սակայն այդ ուժերը, բնականաբար, հերքեցին լուրը:

«Հետաքրքիր տեղեկատվության աղբյուրներ ունեք: Քանի որ ես ինքս նման հանդիպումների մասին որեւէ տեղեկություն չունեմ»,- ահա այսպես արձագանքեց «Ժողովուրդ»-ի հարցադրմանը ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս