Ռուսաստանը պատասխանատու է Ուկրաինայում բռնությունների համար. Օբամա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ուկրաինայում իրավիճակի ապակայունացմանն ուղղված Ռուսաստանի գործողություններն անպատասխան չեն մնա: Նրա խոսքով՝ ողջ աշխարհի համար ակնհայտ է, որ Ուկրաինայում մարտական գործողություններն իրականացնում են ռուսական զորքերը:

«Ռուսաստանը բազմիցս միտումնավոր խախտել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը», – ընդգծել է Օբաման:

Ամերիկացի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:

«Անգամ եթե նախկինում կային որևէ կասկածներ, հիմա մենք միակարծիք ենք, որ Ռուսաստանը պատասխանատու է Ուկրաինայի արևելքում բռնությունների համար», – Մերկելի հետ զրույցից հետո ասել է Օբաման:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն հայտարարել էր Ուկրաինա ռուսական զորք մտցնելու մասին:

ՆԱՏՕ-ն համոզված է, որ Ռուսաստանն աջակցում է անջատողականներին:

Դաշինքը հրապարակել է Ուկրաինայի արևելյան հատվածի արբանյակային լուսանկարներ, որոնք վկայում են, որ ՌԴ զինված ուժերը մասնակցում են Ուկրաինայի տարածքում մարտական գործողություններին:

140828160807_ukraine_satellite_images_nato_624x351_reuters




Լրահոս