«Առավոտ» թերթը գրում է. ««Սունդուկյանի թատրոնի հարակից այգում լավագույն տարածքներում, մարդկանց մուտքն արգելված է: Չորս կողմից ժապավեններով պատված տարածք ոտք դնելուն պես՝ հարևան «էլիտար» շենքից պահակը դուրս է գալիս ու հրահանգում՝ դուրս գալ:
Թե ինչ՞ու է հանրային այգին ոչ պաշտոնապես անցել «էլիտար» բնակիչների տիրապետության տակ, հատկապես, որ շենքը երկաթե ցանկապատով լրիվ առանձնացված է այգու տարածքից, այգու պահապանները չեն կարողանում բացատրել:
Մնում է ենթադրել, որ քաղաքացիների մուտքն այդ տարածքներ անօրինական կարգով արգելում են՝ «էլիտար» շենքի բնակիչների անդորրը չխաթարելու համար»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում