Արևմուտքը մեղադրում է Ռուսաստանին Ուկրաինա զորք մտցնելու մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախoրեին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում պահանջել է բացատրել Ուկրաինայի տարածքում ռուսական զորքերի հայտնվելու մասին տեղեկությունները. հայտնում է BBC-ն:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն անթույլատրելի է անվանել Ուկրաինայի տարածքում ռուսական զորքի գտնվելու փաստը: Ավելի վաղ Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրի Փայետը հայտնել էր, որ ռուս զինծառայողները մասնակցում են Նովոազովսկի շրջանի մարտերին:

«Ռոյթերսի» թղթակիցը երեկ հայտնել էր, որ ռուս-ուկրաինական սահմանից ոչ հեռու գտնվող գյուղի մոտակայքում տեսել է զրահատեխնիկայի շարասյուն: Տեխնիկան համարներ չի ունեցել, իսկ զինծառայողների դեմքերը ներկված են եղել, նրանցից ոմանք վիրավոր են եղել:

Եվրամիությունում Ուկրաինայի դեսպանը կոչ է արել երկրին մեծածավալ ռազմական օգնություն ցուցաբերել՝ Ռուսաստանից Ուկրաինայի արևելք զորքերի ներխուժման կապակցությամբ: Նա խնդրել է ԵՄ ղեկավարներին օգնել Ուկրաինային «կանգնեցնել ագրեսորին». տեղեկացնում է «Ֆրանս պրեսս» գործակալությունը:

 




Լրահոս