Հալավար համայնքում ոչ դպրոց կա, ոչ էլ՝ աշակերտ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ Լոռու մարզի Հալավար համայնքում տեւական ժամանակ է, ինչ ոչ դպրոց կա, ոչ էլ՝ աշակերտ: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ գյուղապետ Սարգիս Հակոբջանյանից. «Մենք այնքան աշակերտ չունենք, որ դպրոց ունենանք: Իսկ ժողովուրդն էլ մեռնում է, ծերերն են միայն մնացել: Գյուղը մեռնում է: Ճանապարհ չունենք, բուժկետն ու փոստն էլ մոտ ութ կմ հեռու են մեզանից: Երիտասարդ ընտանիք չկա, միայն իմ ընտանիքն է, իսկ երեխաներս էլ տարբեր դպրոցներ են հաճախում»:

Գյուղապետ Հակոբջանյանի խոսքով՝ այս պահին գյուղում ապրում է 30 ծերացող ընտանիք: «Ժողովուրդ»-ի հարցին՝ պատկան մարմինները տեղյա՞կ են գյուղում տիրող վիճակից, նա պատասխանեց. «Չէ, ում է հետաքրքրում: Ոչ ոք էլ մտահոգված չէ մեզանով»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։ 




Լրահոս