Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը “Եվրատեսիլ 2012”-ի կապակցությամբ Ադրբեջան ժամանող հյուրերի համար դյուրացրել է անցագրային ռեժիմը:Ապրիլի 15-ին Ադրբեջանը վիզային ռեժիմը դյուրացրել է ,Եվրատեսիլ 2012ե-ի մասնակիցների, մասնակից երկրների քաղաքացիների և ռեզիդենտների համար: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ հյուրերը վիզա կարող են ստանալ Ադրբեջանի միջազգային օդանավակայաններում առկա հյուպատոսային ծառայություններից: Ապրիլի 15-ից այստեղ վիզաները տրվում են մայիսի 10-ից մինչև հունիսի 1-ն ընկած ժամկետով: Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, թե “Եվրատեսիլ 2012”-ի կապակցությամբ Ադրբեջան ժամանող հյուրերի անվտանգությունն ապահովելու է իսրայելական “Մոսսադ” հատուկ ծառայությունը:
Ադրբեջանը Եվրատեսիլ 2012-ի հյուրերի համար դյուրացրել է անցագրային ռեժիմը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ