Իսլանդիայում հրաբուխ է ժայթքել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսլանդիայի օդերևութաբանական ծառայությունը հաստատել է երկրի արևելքում հրաբխի  ժայթքման փաստը. տեղեկացնում է The Reykjavík Grapevine-ը:

Լավան երկրի մակերես է դուրս գալիս 100 մետր հաստությամբ սառույցի միջով: Քանի որ դրա տարածման հատվածը սառույցով ծածկված չէ, Իսլանդիայում ջրհեղեղի հավանականությունը փոքր է:

Ժայթքումն անհագստացնում է Եվրոպայի վրայով թռիչքներ կատարող ավիաընկերություններին: Հրաբխի շրջանում կարող են մոխրի ուժգին արտանետումներ լինել, որոնք մեծ վտանգ են ներկայացնում ավիափոխադրումների համար:

Հավանաբար, խոսքը սառույցի տակ գտնվող Արդաբունգա հրաբխի մասին է: Անցած շաբաթ սեյսմոլոգներն այդ շրջանում ստորգետնյա ցնցումներ էին գրանցել: Հարակից շրջանների բնակիչները տարհանվել էին:




Լրահոս