Ռոնալդուն` Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության շրջանակներում հայտնի դարձավ նաև Եվրոպայի 2013/14թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի անունը: Այդ տիտղոսին արժանացավ Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

Երեք գլխավոր թեկնածուների շարքում շրջանառվում էին նաև «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերի և կիսապաշտպան Արյեն Ռոբենի անունները:

Պորտուգալացի հարձակվողն առաջին հերթին շնորհակալություն է հայտնել իր թիմակիցներին` նշելով, որ առանց վերջիններիս օգնության չէր կարողանա հասնել այդ հաջողությանը:

«Ես իսկապես շատ-շատ երջանիկ եմ: Ես պետք է շնորհակալություն հայտնեմ իմ բոլոր թիմակիցներին: Առանց միասնական թիմի ոչ մի անհատական պարգևներ ստանալը հնարավոր չէ»,  – նշել է նա:

Նշենք, որ նախկինում այս տիտղոսը նվաճել էին Լիոնել Մեսսին, Անդրես Ինյեստան և Ֆրանկ Ռիբերին:




Լրահոս