Ուրալի վերակառուցման և զարգացման բանկի Նեֆտեյուգանսկի բաժանմունքում կողոպուտ է կատարվել: Նախնական տվյալների համաձայն՝ գողացվել է մոտ 20 միլիոն ռուբլի:
Գրասենյակի աշխատակիցներից ոչ ոք չի տուժել, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
«Հանցագործները հափշտակել են միայն կանխիկ միջոցները և հեռացել անհայտ ուղղությամբ: Բոլոր փաստաթղթերը պահպանվել են, հաճախորդների անձնական տվյալներին վտանգ չի սպառնում», – ասել են բանկի աշխատակիցները:
Ինչպես տեղեկացրել են իրավապահ մարմինների ներկայացուցիչները, բաժանմունք է մտել մի տղամարդ և, սպառնալով ատրճանակի նման իրով, վերցրել է փողերն ու հեռացել: