ՀՀ նախագահը բացեց Պղնձամոլիբդենային կոմբինատի նոր հոսքագծերի մասնաշենքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 16-ին Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելեց “Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ” ՓԲԸ մասնակցեց կոմբինատի վերազինված հոսքագծերի բացմանն ու ծանոթացավ կատարված աշխատանքներին:Սերժ Սարգսյանը կտրեց Ռուսաստանի Դաշնությունից ստացված միջպետական 500 մլն դոլար վարկով կառուցված նոր մասնաշենքի կարմիր ժապավենը: Մասնաշենքը կառուցվել է հաստատված տնտեսության կայունացման վարկավորման ծրագրի շրջանակներում:Լրագրողների հետ զրույցում Պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր ինժեներ Արտակ Օհանյանը նշեց, որ նոր մասնաշենքն արդեն տասն օր է ինչ գործում է, իսկ ամբողջական նախագիծը կգործարկվի մինչև այս տարվա վերջը:”Կոմբինատը կբերի հանքաքարի մշակման 20% աճ ու 80-100 նոր աշխատատեղեր կբացվեն: Այժմ, մինչև շինարարական աշխատանքների ամբողջական ավարտը, մեզ հետ աշխատում են նաև 150 կապալառուներ”,- ասաց Ա. Օհանյանը: Նշենք, որ բաց հանքը գտնվում է Ագարակ քաղաքից 7 կմ, իսկ հարստացուցիչ ֆաբրիկան` 3.5 կմ հեռավորության վրա: Հարստացուցիչ ֆաբրիկան նախատեսված է պղձամոլիբդենային հանքաքար մշակելու համար` որպես վերջնական արտադրանք ստանալով պղնձի և մոլիբդենի խտանյութ:
Հարստացուցիչ ֆաբրիկայի նոր մասնաշենքի կառուցման աշխատանքներն ավարտվել են ընթացիկ տարվա փետրվարին: Նոր մասնաշենքը վերազինված է եվրոպական ստանդարտներին համապատասխան նոր ֆլոտացիոն մեքենաներով: 
2011թ-ի հանքահանումը կազմել է 2.7 մլն տոննա` հանքաքարում պղնձի 0.34 և մոլիբդենի 0.0178 պարունակությամբ։ Արտադրվել է 26.400 տոննա պղնձի և 628 տոննա մոլիբդենի խտանյութ:




Լրահոս