Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը կրկին վատացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանաբնակ հայազգի գործարար, բարերար Լևոն Հայրապետյանը շարունակում է մնալ կալանքի տակ, չնայած որ նրա փաստաբաններն և նրան աջակցել ձգտող անձինք մշտապես հայտարարում են՝ Հայրապետյանը վատառողջ է, և կալանքը կարող է սպառնալ անգամ նրա կյանքին:

 Armlur.am-ի հետ զրույցում «Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի շտաբ»-ի անդամ Արմինե Սիմոնյանն ասաց, որ, ցավոք սրտի, Լևոն Հայրապետյանի վիճակը կրկին վատացել է:

«Ցավոք, Լևոն Հայրապետյանի վիճակը կրկին վատացել է. այդպիսի առողջական վիճակում գտնվող մարդուն նման պայմաններում գտնվելը պարզապես հակացուցված է:

Ստացիոնար բուժման անհրաժեշտություն կա:  Ուշագնացության դեպքեր են արդեն գրանցվում: Կալանքի ժամկետը մինչև սեպտեմբերի 15-ն է, և մենք ամեն ինչ անում ենք, որ մինչ այդ որևէ կերպ կարողանանք օգնել Լևոն Հայրապետյանին»:

«Մենք նամակ ենք ուղարկել Մարդու իրավունքների ռուսաստանյան պաշտպանին, որում շտաբի անունից մանրամասն ներկայացրել ենք այն իրավախախտումները, որոնք տեղի են ունենում մեր հայրենակցի նկատմամբ»,- նշեց Արմինե Սիմոնյանը:

«Տեղեկացնեմ, որ այս շաբաթվա սկզբին ՀՀ ԱԺ նամակ ենք ուղարկել` խնդրելով միջնորդություն՝ այս հարցը Ռուսաստանի պետական դումայում բարձրացնելու համար: Այսօր  ԱԺ-ից մեզ տեղեկացրեցին, որ եթե նպատակահարմար գտնեն, կհանդիպեն շտաբի հետ` քննարկելու այս հարցը»,- հավելեց «Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի շտաբ»-ի անդամ Արմինե Սիմոնյանը:

 




Լրահոս