Դել Պյերոն կարիերան կշարունակի Հնդկաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

39-ամյա Ալեսանդրո Դել Պյերոն 4 ամսով պայմանագիր է կնքել հնդկական «Դելի Դինամոս» ակումբի հետ. հայտնում է ֆուտբոլիստի պաշտոնական կայքը:

«Որախ եմ հայտնել այն մասին, որ ես պայմանագիր եմ ստորագրել Հնդկաստանի Սուպերլիգայի ակումբի հետ: Կլինեմ ակումբի մի մասնիկը, որը կմասնակցի Հնդկաստանի նոր առաջնությանը: Ես պատիվ կունենամ բարձրացնել այդ երկրում ֆուտբոլի հանդեպ հետաքրքրությունը», – հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձած Դել Պյերոն 1993-2012թթ. հանդես է եկել Թուրինի «Յուվենտուս»-ի կազմում, իսկ դրանից հետո խաղացել է «Սիդնեյ» ակումբում:




Լրահոս