
Թուրքիայի Քյութահիայի նահանգում իրար հետեւից երկրաշարժներ են տեղի ունեցել: Երկրաշաժները տեղի են ունեցել տեղական ժամանակով 13:10- ին եւ 13:11-ին համապատասխանաբար 4.7 եւ 4.6 բալ ուժգնությամբ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 5 կմ խորության վրա: Սիմավիայում, որտեղ տեղի են ունեցել երկրաշարժները, երկրակեղևի ցնցումները լուրջ խուճապ են առաջացրել բնակիչների շրջանում: Նյութական վնասներ չեն գրանցվել: