
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Սամանտա Փաուերը մեղադրել է Մոսկվային «անթաքույց սուտ ասելու» մեջ Ուկրաինայում վերջինիս դերի վերաբերյալ. տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Փաուերը նշել է, որ Անվտանգության խորհուրդն Ուկրաինային նվիրված արդեն 24-րդ նիստն է անցկացնում:
«Ամեն անգամ արտահայտվել է աներկբա միասնական կոչ՝ «Ռուսաստա՛ն, վերջացրո՛ւ այդ հակամարտությունը», սակայն Ռուսաստանը չի լսել»,-ասել է նա՝ հավելելով, որ Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորախումբը հասել է ռեկորդային չափերի:
«Ռուսաստանը շահարկել է, մշուշ է քողել և անթաքույց ստել», – հայտարարել է Փաուերը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն կաշխատի Եվրոպայում իր գործնկերների և «Մեծ յոթնյակի հետ՝ Ռուսաստանի համար «հետևանքները վատթարացնելու» նպատակով: Ֆրանսիան, իր հերթին, զգուշացրել է հակամարտության շարունակման դեպքում պատժամիջոցների ուժգնացման մասին. տեղեկացնում է rosbalt.ru-ն: