![](https://armlur.am/wp-content/uploads/2014/08/27878F09-C4BD-4BA6-959B-3CD50518E4AD_cx0_cy1_cw0_mw1024_s_n.jpg)
Ուկրաինայի բնակչությունը վրդովված է երկրում կատարվող իրադարձություններին համաշխարհային հանրության ոչ բավարար արձագանքից: Ժամանակն է անցնել իրական գործողությունների. հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին:
«Ուկրաինայի շարքային քաղաքացիները չեն թաքցնում իրենք վրդովմունքը երկրում ծավալվող իրադարձություններին միջազգային հանրության ոչ բավարար արձագանքի պատճառով: Իհարկե, կան որոշակի պատժամիջոցներ, սակայն այժմ անհրաժեշտ է ապահովել ուկրաինական բանակը հատուկ հետախուզական տեխնիկայով, սպառազինություններով և անցկացնել զինավարժություններ: Պուտինը պնդում է, որ ամերիկացիներն այդ ամենն անում են, սակայն դա իրականությանը չի համապատասխանում: Դա ՌԴ ղեկավարի երևակայության արդյունքն է»,- հայտարարել է Սաակաշվիլին «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության եթերում: