Դիակ` Վանաձորում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 16-ին, ժամը 15.50-ին ահազանգ է ստացվել, որ Լոռիի մարզի Վանաձոր քաղաքի Գր. Լուսավորիչ փողոցի թիվ 56 շենքի 38-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին, եւ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Իրավապահ մարմինների ներկայությամբ փրկարարները բացել են բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 46-ամյա Գեորգի Հովհաննիսյանի դին: Մահվան պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:




Լրահոս