Ուկրաինական հակամարտության զոհ է դարձել ավելի քան 2500 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի կեսերից սկսած, երբ Ուկրաինայի արևելքում սկսվեց ուժային օպերացիան, մինչև օգոստոսի 27-ը երկրում հակամարտության զոհ է դարձել 2 593 մարդ, մոտ 6 հազար մարդ վիրավորված է. ասվում է մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի մոնիթորինգային առաքելության կողմից հրապարակված զեկույցում:

Միայն վերջին ամսում մարտերի ընթացքում զոհվել է 1000 մարդ: Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, փաստաթղթում ասվում է, որ Ուկրաինայի՝ խիտ բնակեցված արևելյան շրջաններում երկու կողմերից կիրառվող սպառազինության պատճառով հունիսի 16-ից օգոստոսի 17-ն ընկած ժամանակաշրջանում օրական 36 մարդ է զոհվել:

Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Նավանեթհեմ Փիլլեյը հայտարարել է, որ քաղաքացիական բնակչության վրա հարձակումներն անթույլատրելի են:

«Քաղաքացիական բնակչությանը կանխամտածված հարվածներ հասցնելը հանդիսանում է միջազգային հումանիտար իրավունքի խախտում, և անհրաժեշտ է ավելին անել՝ նրանց պաշտպանելու համար», –  ասել է նա:




Լրահոս