Քրդական աշխատավորական կուսակցության անդամները գրավել են Հռենոս գետով լողացող “Colonia 6” շոգենավը: Նրանք մտադիր են եղել փոխել նավի ուղին, մտնել Քյոլնի նավահանգիստ եւ բարձրախոսով ներկայացնել իրենց պահանջները: Շոգենավում եղել 10 է ուղեւոր: Սակայն երբ նավի անձնակազմը հրաժարվել է կատարել քրդերի պահանջները, նրանք բարձրացրել են տարբեր կարգախոսներով պաստառներ ու իրենց առաջնորդ Աբդուլլա Օջալանի նկարը: Ոստիկանները հեշտությամբ ձերբակալել են քրդերին. նրանք զինված չեն եղել եւ մեծ դիմադրություն չեն ցուցաբերել:
Քրդերը փորձել են շոգենավ գրավել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ