Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում 1 օրվա ընթացքում 2 տղամարդ է մահացել:
Ուղևորներից մեկը վախճանվել է ուժեղ ալկոհոլային թունավորումից, երկրորդը՝ սրտի անբավարարությունից:
Ինչպես տեղեկացնում է Life News-ը, 58-ամյա Սերգեյ Օ.-ն վատ է զգացել ինքնաթիռում: Նրան ցնցումների նոպայով իջեցրել են օդանավից և հասցրել բուժկետ: Սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը: Հետագայում պարզվել է, որ նոպան սկսվել է ալկոհոլի ուժեղ ազդեցության պատճառով:
Բացի այդ՝ Մոսկվայի մոտակայքում օդում սրտի սուր անբավարարվածությունից մահացել է Ուլյանովսկի բնակիչը, ով ufthansa-ի չվերթից Ֆրանկֆուրտից թռչում էր Սամարա: Բժիշկները նշում են, որ նա տառապում էր օնկոլոգիական հիվանդությամբ: