Մոսկվայում հայ-վրացական հանցավոր խումբ է ձերբակալվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի ոստիկանությունը վնասազերծել է կազմակերպված հանցավոր էթնիկ խմբի, որի անդամները մասնագիտացել էին ճապոնական արտադրության արծաթագույն կամ սև մեքենաների առևանգման գործում:

Ինչպես տեղեկացնում է rosbalt.ru-ն, կասկածյալները Վրաստանի և Հայաստանի՝ 25-30 տարեկան քաղաքացիներ են: Նրանք ձերբակալվել են գողացված ավտոմեքենան իրենց ավտոկանայատեղիում թողնելու պահին: Խուզարկության և կասկածյալների անձնական զննման արդյունքում ոստիկանները հայտնաբերել են մեքենայի կեղծ փաստաթղթեր, դռները բացելու համար հատուկ սարքավորում, կողծ համարանիշեր և մեքենան արագ տեղափոխելու համար այլ անհրաժեշտ պարագաներ:

Մեքենաների մասնատումը կատարվել է Տուլայի մարզի արդյունաբերական տարածքում, որտեղ իրավապահները գտել են վերջերս գողացված արտասահմանյան մեքենա և բազմաթիվ պահեստամասեր:

Հանցավոր խմբի գուծունեությունից ընդհանուր վնասը կազմել է մոտ 7 մլն ռուբլի: Այս պահին հաստատվել է խմբի մասնակցությունը 10 նման հանցագործության:




Լրահոս