Օգոստոսի 29-ին`ժամը 12.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Որմնադիրների փողոցում` «Հավատ» խանութի մոտակայքում, այվում է բնակելի տուն:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.37-ին, մարվել` 12.45-ին:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Որմնադիրների փողոցի թիվ 21 տանը:
Ամբողջությամբ այրվել է Ա. Ա.-ին պատկանող տան հյուրասենյակը և խոհանոցը` գույքով (40 քմ):