Ալոնսոն 2 տարվա պայմանագիր է կնքել «Բավարիա»-ի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանացի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն 2 տարվա պայմանագիր է կնքել Մյունխենի «Բավարիա»-ի հետ: Հինգշաբթի Ալոնսոն բժշկական հետազոտություն է անցել, իսկ այսօր նա մամուլիս ասուլիսի ժամանակ հրաժեշտ է տվել Մադրիդի «Ռեալ»-ին և բացատրել իր որոշման պատճառները:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Ռեալ»-ի նախագահին, ակումբի բոլոր ֆուտբոլիստներին և երկրպագուներին: Միասին մենք և՛ տխրության, և՛ ուրախության պահեր ենք ունեցել: Ես շնորհակալ եմ մադրիդյան ակումբի բոլոր այն մարզիչներին, ում գլխավորությամբ խաղացել եմ», – նշել է Ալոնսոն:

32-ամյա կիսապաշտպանը «Ռեալ»-ի կազմում հանդես է գալիս 2009-ից՝ այդ ընթացքում անցկացնելով 148 հանդիպում  և դառնալով 4 գոլի հեղինակ: Նախորդ մրցաշրջանում «Արքայական ակումբ»-ի հետ նա հաղթել է Չեմպիոնների լիգան:

 




Լրահոս