Բուզանդի փողոցի բնակիչների ճակատագիրն անորոշ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բուզանդի փողոցի բնակիչները շարունակում են համարել, որ իրենց իրավունքները ոտնահարվում են:  Հիշյալ տարածքը, կառավարության համապատասխան որոշմամբ, ճանաչվել է գերակա շահ և օտարվել, իսկ բնակիչներին խոստացել էին կարճ ժամանակում խնդրին լուծում տալ:

«Մեր իրավունքները ոտնահարված են. խնդիրները, որոնք մեզ` բնակիչներիս, հանգիստ չեն տալիս, անհապաղ լուծում են պահանջում»,- Armlur.am-ի հետ զրույցում ասաց բնակիչ Մարինկա Ալավերդյանը:

«Կոնկրետ ես չեմ կարող գոհանալ կառավարության կողմից առաջարկվող 40 հազար դոլարով: Բազմաթիվ դիմումներ եմ գրում` պահանջելով հետևողական և պատշաճ մոտեցում ցուցաբերել մեր խնդիրներին: Կառավարությանը դիմում էինք հասցեագրել, որն էլ մակագրվել է ֆինանսների նախարարություն: Վերջին դիմումը հուլիսի 17-ին ես անձամբ եմ հասցեագրել Հովիկ Աբրահամյանին: Նա սիրալիր կերպով վերցրեց դիմումս և խոստացավ համապատասխան կերպով արձագանքել»,- հավելեց բնակիչը:

Մարինկա Ալավերդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առաջարկվող 40 հազար դոլարով չի կարող բնակարան գնել իր ցանկացած տեղում, բայց եթե կառավարությունը ևս տասը տարվա բնակվարձ հատկացնի իրեն, ինքը պատրաստ է զիջումների գնալ:




Լրահոս