Պայմանավորված ֆուտբոլային խաղին մասնակցության համար ցմահ որակազրկված հարավկորեացի ֆուտբոլիստ Լի Հյուն Հվանն ինքնասպան է եղել,-գրում է Ինտերֆաքս գործակալությունը: 24-ամյա մարզիկն իրեն ցած է նետել իր տան տանիքից, սակայն մահացել է հիվանդանոց տեղափոխման ճանապարհին:
Պայմանավորված խաղերի աղմկահարույց սկանդալից հետո, սա արդեն ինքնասպանության երրորդ դեպքն է:Նախորդ տարի Հարավային Կորեայի ֆուտբոլի ֆեդերացիան ցմահ որակազրկել էր բարձրագույն դիվիզիոնի 10 մարզիկի` խաղը դիտավորյալ պարտվելու դիմաց գումար վերցնելու համար: