Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում՝

Օգոստոսի 30-ին, 31-ին և սեպտեմբերի 1-ին արևելյան շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 30-ից սեպտեմբերի 1-ը կնվազի 3-5, արևելյան շրջաններում` 6-8 աստիճանով:

Երևանում՝

Օգոստոսի օգոստոսի 30-ից սեպտեմբերի 1-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն, իսկ սեպտեմբերի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:




Լրահոս