Ոստիկանը մեղադրյալի մորը հորդորել է թաքցնել որդուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության ՔԳՎ Սպիտակի քննչական բաժանմունքի վարույթում քննվող քրեական գործով դիտավորությամբ մեկ այլ անձի առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ մեղադրվող Կարեն Ս.-ի մայր Լաուրա Ե.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժնի աշխատակիցը որդու հետ կապված դեպքից հետո նրան օգնելու համար բազմիցս զանգահարել և այցելել է իրենց տուն:

Armlur.am-ը ՀՔԾ-ից տեղեկանում է, որ բացի այդ, նույն աշխատակիցը նախազգուշացրել է Լաուրա Ե.-ին՝ ոստիկանների կողմից որդուն ձերբակալելու մտադրության մասին և հորդորել է բացակայել տնից ու թաքնվել:

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս