Բժիշկները գողացել են կնոջ երիկամը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանի հիվանդանոցներից մեկում բժիշկները գողացել են հիվանդ կնոջ երիկամը: Երիտասարդ կինը տեղափոխվել է Շենչժեն քաղաքի հիվանդանոց միզուղիների անանցանելիության պատճառով: Անզգայացումից հետո երբ կինն արթնացել է, բժիշկները նրան հայտնել են, որ ստիպված էին հեռացնել նրա ձախ երիկամն՝ իր կյանքը փրկելու նպատակով: Սակայն կինը կասկածել է, որ իր օրգանը հեռացրել են վաճառելու նպատակով:

Չինացի կնոջ կարծիքով, իրեն ընդհանրապես չպետք է վիրահատեին, հայտնում է Shanghaiist-ը: Սակայն բժիշկները մինչ վիրահատությունը նրան վստահեցրել են, որ դա սովորական, սակայն անհրաժեշտ արարողություն է: Նրանք համոզել են կնոջը, որ առանց վիրահատության իր վիճակը զգալիորեն կվատթարանա: Երիկամի հեռացման մասին, սակայն, խոսք չի եղել: Կինը խնդրել է կրկնակի հետազոտություն կատարել կամ իրեն այլ հիվանդանոց տեղափոխել, սակայն բժիշկները չեն համաձայնել, իսկ վիրահատությունից հետո կինն արթնացել է արդեն առանց երիկամի:

Վեյ Ցզյանի հարազատների մոտ կասկած է առաջացրել այն հանգամանքը, որ բժիշկները չեն կարողացել պարզորոշ բացատրել երիկամի հեռացման անհրաժեշտությունը: Չստանալով պատշաճ բացատրություններ, կնոջ հարազատները դիմել են ոստիկանություն: Հիվանդանոցի ղեկավարությունը վստահեցրել է, որ երիկամի հեռացման մասին որոշումը կայացվել է փորձագիտական եզրակացության հիման վրա, և որ երիկամը շարուրակում է պահվել հիվանդանոցում: Համապատասխան մարմինները նախաձեռնել են այս գործի հետաքննությունը:




Լրահոս